Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 թվականից ի վեր իր գիտելիքները ծառայեցրել է քաղաքին, նախ, որպես Կենտրոնի թաղապետարանի իրավաբանական վարչության պետ, ապա, 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։
Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար եւ մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ»,- գրել է Կարապետյանը։