Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, եւ դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ:

Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլեւս հնարավոր չէ թաքցնել:

Իսկ գազալցակայանների սեփականատերերը ցանկացած ծախս կամ հարկ մտցնում են վերջնական գնի մեջ, եւ արդյունքում տուժում է սպառողը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031