Պլանային ջրանջատում Նորք Մարաշում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 2-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Երևանի` Նորք Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: