Բաժիններ՝

Ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ են աշխատաշուկայում տեղի ունենում. վարչապետ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ որոշման նախագծին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար` բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

«Նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ»,- ասաց Բաթոյանը:

«Ի՞նչ է ստացվում, մեր Սահմանադրության մեջ խտրականությունն արգելող շատ հստակ հոդված կա, բայց մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ աշխատաշուկայում տեղի են ունենում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս