ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է՝ ծայրահեղ ծանր է, և առկա հիվանդություններին ավելացել են այլ հիվանդություններ ևս:
Երևանի քաղաքապետարանը քաղաքի 2801-ամյակի կապակցությամբ տարբեր միջոցառումներ է կազմակերպել քաղաքի բոլոր համայնքներում։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տեղեկացնելով, որ այդ միջոցառումների համար հատկացվելու է 150 միլիոն դրամ։
Երևանի մետրոպոլիտենը տրանսպորտային համակարգի բաղկացուցիչ մաս է, իսկ քաղաքացիների մեծ ակտիվության հետևանքով վագոններում խցանումներ են լինում, ուստի նախատեսում ենք ունենալ երկու նոր միջանկյալ վագոններ: Սրանից բացի՝ Կառավարության հետ բանակցություններ են տարվում, կտրամադրվի 4 միլիարդ դրամ՝ Մետրոպոլիտենի կապիտալ շինարարության համար։
«Դժգոհություն կա՞, ես միայն ուրախություն եմ տեսել: Եթե կա ապօրինի կրպակ, ապա այն պետք է ապամոնտաժվի: Եթե Երևանում ապրում է 1 միլիոն մարդ, բայց մեկ հոգի որոշել է Մաշտոցի պողոտայի մեջտեղը կրպակ դնել և ինչ-որ բան վաճառել, քանի որ իրեն հարմար է և շահույթ կստանա, ապա 1 միլիոն մարդու դա խանգարում է: Եվ երբ դա ապամոնտաժվում է, իհարկե, համայնքը կփորձի մաքսիմալ օգնել տվյալ քաղաքացուն, նրա իրավունքները չեն խախտվի, բայց օրենքը պետք է վերականգնվի»:
«Մենք շատ հանգիստ, առանց շտապելու ուսումնասիրելով բոլոր փաստերն ու խնդիրները, պատրաստվել ենք այս ամեն ինչին: Այնպես որ, մենք ընդհանրապես ոչ մի մտավախություն չունենք՝ կապված արբիտրաժի հետ: Եթե «ՍանիՏեք» ընկերությունը, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, մեկը բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը, 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին:
Ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը, ով այս օրերին Երևանում է, մասնակցում է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ Այսօր Քիմ Քարդաշյանը հանդես եկավ «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ քննարկեց իր հաջողության պատմությունն ու այն, թե ինչպես և որքանով են տեղեկատվության տարածման նոր մեթոդները՝ սոցիալական ցանցերն օգնել նրան իր բիզնեսում:
Երևանը մաքրող փոշեկուլ մեքենաներն ուշանում են, դրանց տեղ հասնելու ժամկետները հետաձգվում են, ուստի Երևանի ավագանին առաջարկում է ավելացնել «Երևանի սանմաքրման և աղբահանության» հիմնարկի աշխատողների թիվը 206 նոր աշխատակիցներով։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գիտեք, իմ կյանքը հնարավորություններն ընդունելու մասին չէ, իմ կյանքն ինքս ինձ հասկանալու մասին է։ Հնարավոր է՝ իմ կարիերայի սկզբում ես արել եմ բաներ, որոնք այնքան էլ անհրաժեշտ չէին, իրերը, որ ես վաճառում էի, կոշիկներ, կամ փոքրիկ քափքեյքերը, գուցե դա անել պետք չէր»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննություն է տարվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:
Քիմ Քարդաշյանը ժամանում է Մարզահամերգային համալիր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:
Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն այսօր Երևանի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով տրամադրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Էջմիածնի 2704-ամյակի առթիվ քաղաքում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն ապահովելու համար:
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:
Քիմ Քարդաշյանի ելույթը՝ WCIT 2019-ի պանելային քննարկմանը (ուղիղ):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի ավագանին 45 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
«Այս պահին դեռևս որևէ նորություն չկա։ Երեկվա տարբերությամբ ոչինչ տեղի չի ունենում, սպասում ենք նոր հետազոտության արդյունքներին»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու WCIT 2019-ի պանելային քննարկումներից մեկին:
Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար և խնդիրներ արգելակման հետ (այսօր մասնագետների հետ կպարզեմ իրողությունը)։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ատավոտյան կրկին տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2019թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արեւելյան ամառային ժամանակով եւ կավարտվի 2019թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արեւելյան ստանդարտ ժամանակով:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 00:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: