«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի շուրջ աղմուկն առաջին հանգրվանին է հասել. նախօրեին ընկերության գործադիր տնօրենի ազատման հրամանն է արձակվել, Արամ Ղալեչյանին եկել է փոխարինելու Քննչական կոմիտեի պաշտոնյան՝ Արթուր Պողոսյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևությունները թողնում եմ ձեզ»:
Հայաստանը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը:
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Դատախազության, ԱԱԾ-ի կողմից որևէ քայլ, միջոցներ չեն ձեռնարկվել, ուստի կարող եմ ողջամտորեն հայտարարել և կասկածներ ունենալ, որ փաստորեն ՀՀ մանկատների երեխաների և նրանց օրգանների վաճառքն այնքան չհետաքրքրեց իշխանությունը, համապատասխան մարմիններին, որքան Մանվել Գրիգորյանի տուշոնկաների հարցը»:
Եգիպտական հնագույն՝ 1892-ից գործող «Տար էլ հիլալ» հրատարակչատան կողմից հրապարակվող «Էլ Մսաուար» շաբաթերթն անդրադարձել է փետրվարին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի այն հայտարարությանը, որ 104 տարի առաջ Եգիպտոսը հյուրընկալել է ջարդերի ենթարկված հայերին։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելությունից հետո ցմահ դատապարտյալ Վարազդատ Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը:
Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների արդյունքում գյուղացիներին հնարավորություն է տրվում տնայնագործական ալկոհոլային խմիչքների օրինական առևտուր ծավալել ու դրա շրջանակներում լինել պաշտպանված:
Քիչ առաջ փորձել են վրաերթի ենթարկել հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:
«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ծրագրի մասնակից վեցամյա Հրանտ Արշակյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հրավերով վանաձորցի աշակերտներ, Տանձուտ գետն ընկած ավտոմեքենայի ուղևորներին առաջին օգնությունը ցուցաբերած Էդիկ Ղարաքեշիշյանը , Էդմոն Քոչարյանը Տիգրան Մարկոսյանը իրենց դպրոցի տնօրենի ուղեկցությամբ հյուրընկալվել են բժշկական համալսարանում:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և ծաղկեփնջեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և վարչապետ Դմիտրի Մեդվեդևից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մարտի 7-ին աշխատանքային շրջայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներ, որոնց վատ վիճակի վերաբերյալ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր էին ստացվել։
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 7-ին անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելիս հիմք ընդունել ոչ թե պարզապես գազավորված լինելու հանգամանքը, այլ դրանում շաքարի պարունակությունը:
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա:
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև Ամիրյան փողոցում մարտի 4-ի կեսգիշերին տեղի ունեցած դեպքով Մալյանը հարցաքննվել և ճանաչվել է տուժող:
Գարնանային տոների առթիվ՝ «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում հաճախորդները կստանան 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով:
Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» ուսանողական խմբի անդամների միջև տեղի ունեցած միջադեպին, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ համացանցից տեղեկացել է, որ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության համար։
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը երկրում որպես գերի գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փետրվարի 27-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:
Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու մասին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրերին:
Հայաստանում բարելավվում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:
«ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ 50 մլրդ դոլարի հայցի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, միայն կցկտուր տեղեկություններ են, բայց եթե նման հայց էլ ներկայացվի, դա այնպիսի գործ կլինի, որը կտևի շատ երկար, գուցե տասնամյակներ քննվի»:
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը փետրվարի 19-ին սկսել է ականազերծման աշխատանքները:
Օրերս «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր և ընկերուհու հետ, վարչապետի հետ միասին, մեկնել են Բելգիայի Թագավորություն, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չկա։ Լուրը հաստատել էր նաև ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, 7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: