Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գործընկերոջ առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1983 թվականին ծնված տղամարդուն:
Հոկտեմբերի 1-ին Տավուշում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն այսօր մահացել է:
ԵՊՀ-ից դուրս է մնացել ավելի քան 200 ուսանող: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Սեպտեմբերի 30-ին ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Շենգավիթի 10-րդ փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։
Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2020թ. հերթական մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող համապետական հանձնաժողովի նիստին:
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք:
Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում:
«Եթե մեկ ընկերություն այսօր միջին հաշվով ունի մինչև 145 բուքմեյքերական կետեր, պատկերացրեք՝ ամեն ընկերությունում 6 անգամ գործի ծավալը կրճատվում է, սրանից հետևություն, որ կրճատվելու են աշխատատեղերի քանակներ, մուտքերը բյուջե, և այլն: Ինչ ծավալով որ կրճատվում է ձեռնարկատիրական գործունեությունը, նույն ծավալով կարող եք հաշվել վնասները»,- հավելեցին նրանք:
Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը հրատապ կարգով է հասել Կառավարություն: Նախարարական կոմիտեի քննարկման ժամանակ հասկացել են, որ խնդիր կա:
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը, որոնց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, 2019թ. հոկտեմբերի 1-ին ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:
Հոկտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորումում, ռազմավարական զորավարժության պլանի համաձայն, կազմակերպվել է պաշտպանական մարտական գործողության սցենարի խաղարկում: Ստուգվել են ներգրավված ստորաբաժանումների հրամանատարների գործողությունները պայմանական մարտական իրավիճակում, ընդունված որոշումների իրատեսությունը և համապատասխանությունը ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ենթակա զորքերի ղեկավարման հմտությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Ռազմավարական զորավարժության շրջանակում 4-րդ զորամիավորման հրետանային դիվիզիոնի ներգրավմամբ անցկացվել են հրետանային տեխնիկան երթայինից մարտական վիճակի բերման, կրակային դիրքերի զբաղեցման և արդյունավետ կրակի վարման մարզումներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի տանկային ստորաբաժանումը, ռազմավարական զորավարժության շրջանակում զորքերին աջակցելու նպատակով, հիմնական ուղղությամբ անցել է հարձակման:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակիչների:
Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել Մայր բուհի դիմաց: Նրանք վստահեցնում են, որ իրենց ավելի քան 100 ընկերներ դուրս են մնացել համալսարանից անտեղյակության պատճառով, սակայն խնդիրը միայն ԵՊՀ-ում չէ:
Կառավարությունը փոփոխություններ կատարեց Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ։
Իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոն վայր է դրել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) օպերայի գլխավոր տնօրենի պարտականությունները:
Երեկ մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերնագրով:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Դիանա Գալոյանի արտագրությունների փաստերը վերաբերում են 3 գիտական հոդվածների: Մենք բազմիցս հայտարարել էինք, որ դա միայն երկու օրվա ընթացքում բացահայտվածն է, որին այս պահին պետք է տրվի գնահատական, որովհետև մինչ այդ քննադատվել էր ակադեմիական ազնվության երևույթը:
Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: