Տրդատ Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից. որոշումն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ կառավարությունն առաջարկում է զինվորական պատճառական կապով հաշմանդամության կարգ տրամադրել նաև ծառայությունից 5 տարի անց: Այս մասին օրենքի նախագիծը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համաձայն որի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով սահմանվել է՝
168.am-ը գրել էր, որ սպանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց։
09.10.2019 թվականին ժամը 11:20 (UTC) ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ <> ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի: Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 30 միլիոն դրամ հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին:
«Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են. մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու Կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»:
Travelan տուրիստական գործակալությունից խաբված քաղաքացիներն այսօր Կառավարության առջև բողոքում էին՝ ասելով, որ իրենց դատական գործերում ոչ մի առաջընթաց չկա, քննիչին տեսել են միայն դիմում գրելու օրը, առերեսում կամ որևէ այլ գործընթաց տեղի չի ունեցել:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության նպատակով։
ԱՊՊԱ համակարգում ապահովագրական պատահարի մասնակից ավտոմեքենայի վարորդների կողմից թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը այլևս հնարավոր կլինի լրացնել նաև էլեկտրոնային եղանակով։
Կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում. պատճառն այս օրենքի հետ կապված Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումն է։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրար են բախվել «ԻԺ» մոտոցիկլետը և «Նիսան Սկայլայն» մակնիշի ավտոմեքենան. 57-ամյա մոտոցիկլիստ Արամ Պապոյանը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։
Իրանի իշխանությունների կողմից ավելի վաղ ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկն ազատ է արձակվել:
Մենք շարունակելու ենք Իջևանի քաղաքապետի ժ\պ Հայկ Ղալումյանի հետ համատեղ քննարկել և լուծումներ գտնել քաղաքի առաջ ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 00:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանն այսօր կեսօրին քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ այցելել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։
«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածին կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը բողոքեց, թե էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ավել ծախս են գրանցում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Ծաղկաձորում կրիմինալ դեպք է գրանցվել, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել, քանի որ ոստիկանության կայքում այն տեղ չի գտել:
«Բարձիթողի իրավիճակ` անշարժ գույքի շուկայում: Բնակարանների գները Հայաստանում արհեստական բարձրացնում են, այնինչ նույնիսկ մեկ ամսվա դիտարկումը ցույց է տալիս, որ անշարժ գույքի գործարքները նվազել են, այսինքն` մեծ թվով վաճառքի բնակարաններ կան, բայց գնորդներ չկան:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30% -ից եւ սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը եւս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քարակերտ գյուղի տներից մեկից գողություն է կատարվել։
Պլանային գազանջատումներ Երևանում, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում։
«Այդ աղբյուրը ձեզ որտեղի՞ց, բացառում եմ նման բան։ Ես արդեն հոգնել եմ այդ բոլոր ասածները հերքելով, ինչ ասես իմ մասին ասում են»։
Ոստիկանության ՔՀ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Կոտայքի բաժնի ծառայողները Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կապանում հաշվառված, 56-ամյա մի տղամարդու։
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը նույնքան բացարձակ մերժելի են, որքան ցանկացած այլ ոլորտում»: