Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարգևատրել է խիզախություն ցուցաբերած դպրոցականներին՝ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանին, Էդմոն Քոչարյանին և Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանին:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ քննիչից իմացա, որ ըստ նախաքննության տվյալների՝ Լևոն Երանոսյանն է այն անձը, ով Բաղրամյան փողոցում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ է նետել, որից տուժել եմ ոչ միայն ես, այլ նաև տասնյակ մարդիկ: Դիտեցի նաև տեսանյութը, թե ինչպես և ինչ ջանասիրությամբ է նետում դրանք:
Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը, 38 տարեկան է։
ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումների մասին մեր հրապարակումը, հասկանալիորեն, մեծ աղմուկ բարձրացրեց։ Նման սոցիալական պայմաններում, գործազրկության այս վիճակում և այն դեպքում, երբ ՊԵԿ-ում օպտիմալացումներ են՝ ծախսերն արդյունավետ դարձնելու համար, մեկ անձին մոտ 10 մլն դրամ պարգևատրման մասին լուր։
Մարտի 6-ին, ՀՀ ոսստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Մարտի 7-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում քարեր կան թափված, որոնք խոչնդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարակից տարածքում ազատ հող չկա, բոլորը սեփականացվել են:
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը:
ՀՀ կառավարությունը 52 000 եվրո կվճարի 2007թ-ին ոստիկանության շենքից նետված Լևոն Գուլյանի ընտանիքին: Այսօր նման որոշում կայացրեց կառավարությունը հերթական նիստում`ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ին կայացրած վճռի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ սիրելի լրագրողներ,Խնդրում եմ` մի նեղացեք:) Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատմավիջոցների, այսինքն` մեր խնդիրների մասին հոդված եմ գրում: Ստորեւ մեջբերումներ են նախկինում իմ գրած երեք տարբեր հոդվածներից: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք տարեթվերին»:
Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ երկու տղամարդ ձերբակալվել է:
Ի դեպ, Նարինյանը հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից Երևանի քաղաքապետարանի հրաժարվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Մարտի 7-ին, ժամը 09:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Սամվել Հակոբյանը այցելեց հանրապետության հյուսիս-արևելյան մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները:
Մարտի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի կետից գողության փորձ կատարելու հանգամանքները:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդների մի մասը մարտի 7-ին հրաժարվել է երթուղի դուրս գալ:
Բերդում կատարված սպանությունը ոստիկանները բացահայտեցին թարմ հետքերով։
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 64-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը։
Մարտի 5-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում կրճատումների փաթեթի ամբողջական լուծումները շուտով հայտնի կդառնան, մի բան պարզ է, որ կառավարությունը որոշել է անցնցում իրականացնել պետապարատի «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցների կրճատումը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ենթակայության ոչ առեւտրային կազմակերպությունների եւ փակ բաժնետիրական մի քանի ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքում «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Մխիթարյանը։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը խոր արմատներ ունի: