Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բնակարանամուտ են տոնել նաև Վայք քաղաքում, որտեղ ծառայողական բնակարաններ են ստացել 44 զինծառայողներ։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ 39-ամյա քաղաքացի Շահնամ Ա.-ն:
Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Դաշտը կանոնակարգելու նպատակով համայնքային կառույցը տարեսկզբից մի շարք ծրագրեր է նախաձեռնել:
ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովը հայ և օտարազգի բազմաթիվ մասնագետների տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման օգուտները քննարկելու և դրանց շուրջ տեսակետներ զարգացնելու հնարավորություն ընձեռեց:
Երեկ կեսգիշերին մոտ Կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի խումբ տրանսգենդերներ ու մարմնավաճառներ: Այս մասին տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը՝ բացահայտելով նրանց պետական պահպանության շենքի պատուհանների տակ՝ նոր հավաքատեղիի փնտրտուքի ժամանակ:
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից կատարվել են 2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտավորապես 344 հազար եվրո:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 02:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ավիատուր» տուրիստական գործակալությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսուհետ դադարեցնում են ավիատոմսերի և փաթեթների վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացվել, որ «Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում իրավախախտ ուղևոր կա:
Մեր նախկին հրապարակումներից մեկում՝ «Նոր Հայաստանում է՞լ են «սուտ մատնության» հիման վրա «քրեական գործ սարքում», անդրադարձել էինք Սմբատ Ավդալյանի և Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի դեմ քրեական գործին, որում պաշտպանական կողմը պնդում էր, որ իրենց` ինքնապաշտպանության իրավունքը չի ապահովվում, և առերեսում կազմակերպելու միջնորդությունները մերժվում են։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին հագուստի խանութներից մեկի հանդերձարանից գողացել են իր բջջային հեռախոսը։
Կյանքից հեռացել է ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայոց փիլիսոփայության ակադեմիայի անդամ Իգոր Դմիտրիի Զասլավսկին:
Արցախի Հանրապետությունում ամենաթեժ կետերից մեկը համարվող Ջաբրայիլում բժիշկները 5 ու կես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն այսօր արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին:
Հոկտեմբերի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ:
Մինչ Գալոյանը փորձում է շեղել ուշադրությունը նախորդ փաստերից, հայտնաբերում ենք ամբողջովին արտագրված գիտական աշխատանքներ. նախարարը փորձում է թաքցնել:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 00:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում՝ «Կարկաչան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք կալանավորվել են:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին և նրանց ծնողներին է ներկայացրել իր և թոռնուհու՝ Սավաննայի հեղինակած «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի հայերեն տարբերակը։
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանից Բալահովիտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝ միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հոկտեմբերի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մինչև 6 տարեկան երեխաներին չի կարելի խաղալ «սեռապես չեզոք» տիկնիկների հետ` նևրոտիկ խանգարումների ձևավորման վտանգի պատճառով: Այս մասին НСН-ի եթերում ասել է ընտանեկան հոգեբան Նատալյա Պանֆիլովան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հոկտեմբերի 14-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մահացած ծննդկանի ամուսինն արդեն 5 տարի է արդար քննություն է պահանջում, որ պատասխանատվության ենթարկվեն իր կնոջ եւ նորածնի մահվան մեղավորները։
Հայոց բանակի հաղթական ոգին հայ ժողովրդի հաղթական ոգու ամենափայլուն դրսևորումն է, իսկ հոգևոր առաջնորդության մեծագույն հաջողությունը Հայոց բանակում քսան տարի առաջ ձեռք բերված համաձայնությունն էր եկեղեցի-բանակ հարաբերություններում: