
Հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր, միջանձնային հարաբերություններից՝ 158 զինվոր. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ 2015-2019 թվականներին միջանձնային հարաբերությունների տարբեր իրավիճակներում մահացել է ՀՀ Զինված ուժերի 158 զինվոր: Համեմատության համար, նույն ժամանակաշրջանում հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր:
«Որքանով է դա ամուր մտել բանակ, գիտենք, ինչ ողբերգական հետևանքներ է թողնում բանակում, բոլորս տեսնում ենք: Մենք սա անում ենք, որ մեր երեխաներին զերծ պահենք այս ամենից»,- lragir.am-ի փոխանցմամբ՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է Պողոսյանը: