Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նոյեմբերյանի բնակիչ, դիզայներ-նկարիչ Ալինա Անանյանը, ով հանդես է գալիս Ալ Անանյան անունով, թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո դիմել է համայնքային իշխանություններին՝ աշխատանք ստանալու խնդրանքով, բայց այդպես էլ որևէ առաջարկ չի ստացել: «Ինչքան ղեկավար փոխվել է՝ դիմել եմ, բայց մերժվել եմ: Նրանք նախկին և ներկա համայնքապետերն են, մարզպետները: 2000-2004թթ. ընդունվել և ավարտել եմ Փ. Թերլեմեզյանի անվան […]
Հոկտեմբերի 6-ի ցերեկը, հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։
«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. 5:44):
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից տեղեկանում ենք, որ մեկնարկել է բազմազանության վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021թ․ ծրագիրը։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 22:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Հոկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում մեծ վնաս են հասցրել»:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 23:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել է. «Մենք գնում ենք Հայաստան»:
Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 01:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է պատուհանից ցած նետվել:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «բռնացրել» են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Երկու կանայք դերասան Ջեյմս Ֆրանկոյին եւ դերասանական վարպետության դպրոցի նրա գործընկերներին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:
Հայցում ենք համաքաղաքացիների և հյուրերի ներողամտությունը։
աշտպանեք ձեր իսկ կուսակիցներին, անկախ նրանից իշխող եք թե ընդիմադիր։ Ակնկալում եմ, որ շուտով նաև քաղաքակական միավորումները կասեն իրենց խոսքը։
Թե բոլորը մանկան պես սեր ու ջերմություն տարածեն, թե բոլորը…երանի՜ թե բոլորը մանկան պես մաքուր խղճով ապրեն…
Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին՝ «Հայելի ակումբ»-ի վրա այսօրվա հարձակման կապակցությամբ։
Ազատ խոսքը մեր երկրում այլընտրանք չունի, սա պիտի հասկանան բոլորը, և ցանկացած նման դեպք պիտի ստանա իրավական խիստ գնահատական:
Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ. հիմնվել է 1963 թվականին որպես պարենային օգնության մարմին ՄԱԿ-ի համակարգում) տվյալների համաձայն, աղբանոցում է հայտնվում աշխարհի ամբողջ սննդամթերքի մեկ երրորդը։
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակվել են Բուզանդի 1/3 շենքի 4-րդ հարկում տեղակայված «Հայելի» մամուլի ակումբի և նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա (առկա են տեսանյութ և լուսանկարներ):
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հալաբյան փողոցի 22Բ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Բազումի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։
Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։
«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Սերբիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում։
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հանդիպել են Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: