Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:
Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատար Նեյմարին հավաքականի մարզման ժամանակ այցելել է ոստիկանությունը:
Երեկ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հանդիպել է իրեն ծանր հանցագործության մեջ մեղադրող լրագրող Համլետ Ղուշչյանին: 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Քնննչական կոմիտեում նրանք առերեսվել են ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին և մերձավորներին:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի ղեկավար Կարեն Սեբեշիի հետ մայիսի 31-ին մասնակցել է «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ միջոցառմանը:
Ազատության հրապարակում մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների եւ ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել:
Հունիսի 4-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները hունիսի 3-ին այցելել են Կախեթիի տարածաշրջան, որի կենտրոն Թելավի քաղաքում հանդիպել են Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագաշվիլիի (Irakli Kadagashvili) հետ։
Գեղարքունիքի մարզում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2019 թվականի մայիսին գրանցված 95 ծնունդների մեջ գերակշռել են աղջիկ երեխաները:
Գեղարքունիքի մարզում վերջին մի քանի օրերի ընթացքում բնակավայրերի ներսում, ճանապարհներին, դաշտերում ու լեռներում նկատվում են թիթեռների հոծ երամներ, որոնք թռչում են ամենատարբեր ուղղություններով:
Սեւան համայնքում դեռեւս այս տարվա ապրիլ ամսից մեկնարկեցին համայնքի փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթների քայքայված տեղամասերի փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքները:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նկատում է, որ սոցիալական ցանցերում հասարակությունը, կարծես թե, բաժանվել է երկու խմբերի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների:
Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Հարյուրավոր միլիոնների հասնող աշխատանքներ Հայաստանի հյուսիսում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին:
ՀՀ ազգային ժողովում էլեկտրականության միացումից հետո սկսվեց լրացուցիչ նիստը:
«Նախ՝ առաջինը թող ոռոգման հարկից ազատեն, իսկ հետո մտածեն հողերն ավելի արդյունավետ օգտագործելու մասին։ Մարդիկ կան, որ իրենց հողերը թողել ու երկրից գնացել են, ինչ մեխանիզմ ուզում են՝ ներդնեն, բայց այդ հողերն անպայման պետք է մշակվեն»։
Բարձրագույն դատական խորհուրդը չի լինելու սոսկ մշակվող և շրջանառության մեջ դրվող օրինագծերի առնչությամբ եզրակացություն տվող կառույց. այն հանդես է գալու սեփական օրակարգով:
Պետական գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում Երևան քաղաքի դատախազության կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2017-18թթ. ընթացքում Երևան քաղաքում նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ոլորտը:
Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01 բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները, ըստ կառավարության նոր նախաձեռնության, կօգտվեն անվճար դեղորայքից:
Tert.am-ի հաղորդմամբ՝ Ազատության հրապարակում ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ դատական համակարգի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ։
«Այս տարի շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվա ակցենտը դրվել է օդային ավազանի մաքրությանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։
Սեւանա լճի մակարդակը, չնայած այս տարվա անցած հինգ ամիսների ընթացքում բարձրացել է ավելի քան 35 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա հունիսի 3-ի համեմատ դեռեւս ցածր է մնում 2 սանտիմետրով:
ՀՀ ազգային ժողովի լրացուցիչ նիստը երկու անգամ հետաձգվեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով:
Ի պատասխան քաղաքացիներ Շ. Ալիյանի և Թ. Սայդոյանի կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված բաց նամակին՝ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատարանների անկախության հետ կապված խնդիրները համարում է նախկինում դատական իշխանությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու հետևանք:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Սիսիան» բժշկական կենտրոնի նախկին երկու տնօրենները, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, բուժհաստատության չորս աշխատողների անվամբ դուրս են գրել աշխատավարձի դրույքաչափից ավելի, խոշոր չափերի գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է: