Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը երեկ դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավիճակով: Կանեւսկոյը սույն թվականի հունվարի 11-ի երեկոյան «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում բերման էր ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն. նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել էր «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական հրացան:
Հունիսի 8-ին, ժամը 07:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Լանջառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Երբ ծովի դար էր՝ մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր՝ մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր՝ մենք բախտ չունեինք: Եկել է մտքի դարը եւ մենք ունե՛նք միտք: Ասել է, թե՝ եկել է մեր դարը: Եկել է քո՚ դարը: Վեր կաց եւ քայլի՛ր»:
2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան:
Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար:
Հունիսի 8-ի առավոտվա 3.30-ից Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը:
Հանրապետության տարածքում այսօր վաղ առավոտից մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկանների միջեւ լարված միջադեպից: Ըստ տարածված տեղեկությունների, ոստիկաններն անհամաչափ բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։
Հունիսի 8-ին, ժամը 04։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հունիսի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ի ժամը 10.00-ից մինչև հունիսի 12-ի ժամը 10.00-ն կդադարեցվի`
Բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է հունիսի 8-ին Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Մասիսում ավազակային հարձակում էր կատարվել: Մայիսի 31-ին, օրը ցերեկով, մի տղամարդ Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ էր մտել, հարցուփորձ արել` որ կոշիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, գումար էր պահանջել: Բայց գործն այլ ընթացք էր ստացել. հարձակումը ձախողվել էր…
Ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական և բնակարանային պայմանները բարելավելու շինծու խոստումներով, չարաշահելով կանանց վստահությունը, խաբեությամբ հափշտակել է գումար և ոսկյա զարդեր:
Չարենցավանում մարդ են վնասազերծում, լսվել է պայթյուն. ժամանել է ՀՀ ոստիկանապետը. Hraparak.am
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 28-ամյա երիտասարդին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արագած գյուղի բնակիչները երեկ «ԿամԱԶ»-ներով և տրակտորով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռևս 2007թ. կառուցված Գեղարոտ 1, Գեղարոտ 2 և Արագած հէկ-երը:
«Բելաջիո» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում այսօր՝ հունիսի 7-ին, հրդեհ է բռնկվել:
Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ:
ԱՄՆ այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համփարյանին և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակումպատրաստված ուղեցույցում մանրամասն նշվում են․
Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ծանրամարտիկ Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից։
Մեր տեղեկութուններով՝ հունիսի 6-ին և 7-ին ՀԵՀ-ը կրկին դիմումներ է ստացել ուսվարձի 20% զեղչեր տրամադրելու համար:ՀԵՀ-ի գործադիր տնօրեն Արգամ Արշակյանը 168.am-ի հետ զրույցում չհերքեց այս տեղեկատվությունը՝ համարելով, որ սրանք հավանաբար այն մարդիկ են, որոնք չեն իմացել իրենց արտոնությունների մասին կամ մոգի արդյունքները ուշացած ստանալու, և զանազան այլ պատճառներով ուշացած են դիմում հիմնադրամ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: