Արցախի հերոս, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարության մեջ անդրադարձել է Քաշաթաղում կատարված միջադեպին:
Հունիսի 2-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի կին հաղորդում տվեց, որ մայիսի 31-ին, օրը ցերեկով, Նոր-Արեշի 15-րդ փողոցում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել է իրեն, պարանոցից պոկել ոսկյա շղթան`խաչով, ու փախել:
«Մեծ մասը բանկերի սև ցուցակում է, ոմանք մեկնել են Ռուսաստան ու կոպեկներով աշխատում են, ոմանք էլ եկել են Երևան՝ հույսով, որ շատ արագ հետ կվերադառնան ծննդավայր ու նախկինի պես կշարունակեն աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։
Կառավարությունը, մեղմ ասած՝ խաբել է ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողներին, բյուջեից փոխհատուցվող ուսվարձերի զեղչերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերին չի փոխանցել:
«Հրթիռները կարող են ուրիշ ուղղությամբ տեղադրել: Իսկ այժմյան սարքերը կարող են տանել-թափել աղբանոց: Ացետիլենայինը բութանային սարքեցին, ու հեղինակին ման ենք գալիս՝ չենք գտնում, որ դատենք: Բութանը 4 կմ-ից ավելի չի բարձրանում, բյուրեղը ձևավորվում է 8-10 կմ վրա, ո՞նց են պայքարելու: Լավ, այդքան անգրագետ կլինե՞ն»,- հավելեց նա:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարում է, որ ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 23-ի նիստում հաստատվեց աշխատանքային գրքույկների (այսուհետ՝ գրքույկ) թվայնացման աշխատանքների ժամկետը մինչև 31.12.2019թ. երկարաձգելու մասին որոշումը:
Գյումրու Արագածի փողոցի 18/1 հասցեում` նախկին շուկայի տարածքին կից բնակվող Լյովա Կարապետյանն ահազանգում է:
«Եթե կարտոֆիլը գյուղացին խրամատի մեջ պահում է, ապա սոխը չէր կարողանում, պարկերի մեջ էր ու ահագին փչացավ, դրա հետ է կապված սոխի բարձր գինը: Իսկ այս մասին իշխանությունները լռում էին: Այս տարի շատ լավ ելակ ունենք: Գնից շատերը կբողոքեն, բայց գյուղացու աշխատանքն էլ պետք է հաշվի առնել: Այս տարվա նման ելակ երբեք չենք ունեցել»:
«Դատական համակարգում փոփոխություններ անհրաժեշտ են, բայց պետք է լինել շատ զգույշ, որովհետև կարող են հակառակ էֆեկտի հանգեցնել»,- «Արդար դատաքննության իրավունքի ոլորտի հիմնախնդիրները երեկ և այսօր» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Շատրվաններում, դեկորատիվ ջրավազաններում լողալն անվտանգ չէ։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ անդրադառնալով ջերմաստիճանի բարձրացման պատճառով լողավազաններում լողացող երեխաների թվի աճին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 19-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոմեքենայում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը:
Հունիսի 4-ին մեկնարկել են զինված ուժերի հրամանատարական հավաքները:
Փաստացի բյուջեի հատուկ տողով իջեցված 50 մլն դրամը, 6 ամիս է՝ «քնել» է, բազան չի թարմացվում: Ֆինանսների նախարարությունը ձախողած սպասում է, չի կաշկանդվում վարչապետի որոշումով, օրենսդրության պահանջը հաշվի չի առնվում:
Հունիսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը հնարավոր է համարում տեղեկությունները, որ Գյումրիում ադրբեջանական ծիրան կա, և որ այն բերում են Վրաստանի տարածքով:
Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը:
Սույն թվականի հունիսի 5-ին ժամը 08։35-ին Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Էդուարդ Զաքարյանը ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08։15-ին իր առանձնատան մոտակայքում ծեծի է ենթարկվել:
Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 29-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվող 20-ամյա Աշոտ Բ.-ն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը նշելու արարողությունից՝ ցանկանալով վերջակետ դնել այդ հարցի տարաբնույթ շահարկումներին սոցիալական ցանցերում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 5-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 16.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական և Պիոներական փողոցների բազմաբնակարան շենքերի, մինչև 17.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Երեկ երեկոյան Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։
Հունիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ):
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Շիրակի մարզում հունիսի 4-ի երեկոյան գրանցված ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել: