Բաժիններ՝

Գեղարքունիքում թիթեռների հոծ երամներ են նկատվում. տարեցները նման բան իրենց կյանքի ընթացքում դժվար են հիշում

Գեղարքունիքի մարզում վերջին մի քանի օրերի ընթացքում բնակավայրերի ներսում, ճանապարհներին, դաշտերում ու լեռներում նկատվում են թիթեռների հոծ երամներ, որոնք թռչում են ամենատարբեր ուղղություններով: Տարեցները, հաստատում են, որ նման բան իրենց կյանքի ընթացքում դժվար են հիշում:

«Արմենպրես»-ի հարցմանը պատասխանելով՝ «Սեւան ազգային պարկի»-ի պահպանության բաժնի տեսուչ, վայրի թռչունների  խնամակալ Արտակ Սարգսյանը նշեց, որ նման երեւույթը կապված է բնակլիմայական փոփոխությունների հետ:

«Դա հիմնականում պայմանավորված է բարձր խոնավությամբ ու դրան հաջորդած տաք ջերմաստիճանով: Թիթեռներն իրենց թրթուրավոր պատյաններից հերթով դուրս գալու փոխարեն միանգամից են դուրս եկել: Այդ հերթականությունն է խախտվել, որն էլ հանգեցրել է նման քանակի առկայությանը: Ամռան ընթացքում թիթեռների հոծ երամները կշարունակեն դիտվել հաճախակի, իսկ ջերմաստիճանի նվազեցման հետ աշնան շեմին արդեն կպակասեն: Ամեն դեպքում, նրանք վնաս չեն պատճառում գյուղատնտեսությանը կամ բնությանը, դրանից պետք չէ վախենալ»,-ներկայացրեց Արտակ Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս