
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցել է նախկին հատուկջոկատայինի հարազատներին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին և մերձավորներին:
«Մերձմոսկվայում տեղի ունեցածն իրական ողբերգություն է: Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք ՌԴ քննչական մարմիններին աջակցելու պատրաստակամությունը»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայում մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում:
Ձերբակալվածները 1977 եւ 1982 թվականներին ծնված անձինք են, որոնցից յուրաքանչյուրի դերը հանցագործության մեջ պարզվում է քննությամբ։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողները Հայաստանի քաղաքացիներ են։