
Գեղարքունիքում մայիս ամսին ծնված երեխաների մեջ գերակշռել են աղջիկները

Գեղարքունիքի մարզում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2019 թվականի մայիսին գրանցված 95 ծնունդների մեջ գերակշռել են աղջիկ երեխաները:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, գրանցված 95 ծնունդներից երկուսը եղել են զույգ: 97 երեխաներից 50-ը եղել են աղջիկներ, 47-ը՝ տղաներ: 37 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 21 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում, 17 ծնունդ՝ Գավառի, 16 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 4 ծնունդ՝ Ճամբարակի առողջապահության կենտրոնում, որտեղ նախորդ տարվա մայիսին գրանցվել էր ընդամենը մեկ ծնունդ: 2018 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 111 ծնունդ՝ 59 տղա, 52 աղջիկ:
Խոսրով Խլղաթյան