«Հայկ Մարությանը մտածե՞լ է երբևէ՝ բա որ «ՍանիՏեքը» քաղաքապետարանի դեմ հայցով միջազգային արբիտրաժ դիմի… Երևանի համար շատ ծանր է լինելու, դրա ողջ պատասխանատվությունը կմնա Հայկ Մարությանի վրա»:
Դանակահարություն Արմավիրում․ տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունիսի 24-ին, ժամը 18:04-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շիրակում ՀՀ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու կամ դիմադրություն ցույց տալու համար Մուշի, Կումայրիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 129 անձ, այդ թվում՝ Գյումրիում ապրող, այսպես կոչված՝ «օրենքով գող», 10-ից ավելի քրեական հեղինակություն, նախկինում առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված անձինք։
Ոստիկանները գողոնը ձեռքներին բռնել էին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 25-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 6 զանգվածի ջրամատակարարումը։
Հունիսի 24-ին մեկնարկել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
91 տարեկան հասակում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բել էր քաղաքում մահացել է ամերիկացի գրող Ջուդիթ Քրանցը:
Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների, Հալաբյան և Կիևյան փողոցների արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման համար 110 միլիոն դրամ կծախսվի։
Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Ռուսաստան և Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի համար կհայտարարվի մրցույթ: Առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ: Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ այդ 20 վերելակները կլինեն ծիծեռնակները այն 3500 վերելակների փոխանակման գործընթացի, որը պլանավորվում է սկսել հաջորդ տարի:
նչ վերաբերում է հոսպիտալացված ուսանողուհուն, վիրջինս բուժզննումից անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա ինքնազգացողությունը բավարար է:
Մովսես Խորենացու փողոցի թիվ 6 հասցեում գործող «Վաս» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով սառը թեյ, առանց պիտանիության ժամկետի մակնշման հում ապխտած երշիկ, իսկ Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս:
MyWay վրացական ավիաընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ամբողջությամբ ուղեւորներին վերադարձնել Ռուսաստան այն չվերթների ավիատոմսերի գումարը, որոնք պետք է կայանային հուլիսի 8-ից հետո, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Երևանի ավագանին հունիսի 24-ին մեկնարկած արտահերթ նիստում կողմ քվեարկեց Երևանի Արցախի պողոտա 4 նրբանցքի քանդման ենթակա համար 8 և 10 շենքերի բնակիչների վերաբնակեցման նախագծին: Նախկինում հանրակացարան ծառայած շենքերը գտնվում են փլուզման վտանգի տակ: Բնակարանները տրվում են նախկինում զբաղեցրած սենյակների թվին համապատասխան:
Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է:
Հունիսի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:
«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել է հսկողությունը Վրաստանից Ռուսաստանի տարածք ներկրվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ:
Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների սահմանափակումները ոչ թե պատժամիջոցներ են, այլ հարկադրական ժամանակավոր միջոցներ` միտված ռուսաստանցիների անվտանգության ապահովմանը:
Համահայկական խաղերի ջահի վառման միջոցով մեր ուժն ու կամքը ևս մեկ անգամ դրսևորող դրվագներում մասնակցող տղաների համար հայրենասիրական, ուսուցանող պատգամ է այս միջոցառումը։
Հունիսի 24-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-29-ը՝ շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին՝ հար
Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Անցած շաբաթվա վերջին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային կենտրոնի պետը: Սոցիալական ապահովության ծառայությունում չեն շտապում կարծիք հայտնել, սպասում են իրավապահների պաշտոնական հաղորդագրությանը:
«Վի-Էլ-վի» էլեկտրատեխնիկայի ընկերության հրավերով Հայաստանում են համաշխարհային էլեկտրասարքավորումների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի ներկայացուցիչներ։ Վերջիններս կմասնակցեն համաժողովների, որտեղ կքննարկեն բիզնես համագործակցության, ներդրումային և այլ ծրագրեր։
Հունիսի 23-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Կ.Դեմիրճյան փողոցի մի տնից բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի:
Red Wings ռուսական ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում է Վրաստան ուղեւորության տոմսերը փոխարինել Երեւան կամ Մախաչկալա ուղեւորության տոմսերով:
Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։