Բաժիններ՝

Հրդեհ Խարբերդի ամառանոցներում. դեպքի վայրում է վեց մարտական հաշվարկ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 26-ին, ժամը 19:18-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ժամը 20:07-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս