Մահացել է «Գերբնականը» և «Գաղտնի նյութեր» սերիալների դերասան Բիլլի Դրագոն
Կյանքի 74-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Բիլլի Դրագոն: Այդ մասին The Hollywood Reporter-ին հայտնել է նրա ներկայացուցիչը: Նա վախճանվել է հունիսի 24-ին Լոս Անջելեսում: Մահվան պատճառը չի ճշտվում:
Բիլլի Դրագոն (իսկական անունը՝ Ուիլյամ Յուջին Բերոուզ) սկսել է կինոյում նկարահանվել 1979 թվականին: Նշվում է, որ նա հնդկացիական արմատներ ուներ, ուստի սկզբնապես կինոյում եւ հեռուստատեսությունում նրան բաժին են ընկել հնդկացիների դերեր:
Նրա ամենահայտնի դերերն են դեւ Բարբասան «Հմայվածները» եւ Ֆրենք Նիթթին «Անձեռնմխելիները» ֆիլմերում: Բացի դրանից, դերասանը նկարահանվել է «Գերբնականը», «Գաղտնի նյութեր», «Լուսնի լույսը» խուզարկուական գործակալությունը» սերիալներում:
Ընդամենը Դրագոն խաղացել է 107 կինոնկարում, ինչպես նաեւ մի քանի անգամ հանդես է եկել որպես կինոյի պրոդյուսեր եւ սցենարիստ: