Բաժիններ՝

Հրշեջները մարել են Երևանի «Նոր Արաբկիր» զբոսայգում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 26-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նոր Արաբկիր» զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել՝ 20:48-ին:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս