Վթար Երևանում
Հունիսի 27-ին, ժամը 08:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն.Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվելել են «BMW 528» (վարորդ՝ Ա.Հ.) և «Wolksvagen Passat» (վարորդ՝ Տ.Ս) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW 528» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանների վահանակի սյանը, իսկ ուղևոր՝ Դ.Ղ.-ը (ծնված 1998թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Իզմիրլյան» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: