Բաժիններ՝

«Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում». եղվարդցիները կառավարության մոտ են գիշերել

Կառավարության շենքի առաջ բողոքում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 11 շենքի (հանրակացարան) բնակիչները, նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

Շուրջ  30 սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, ազատամարտիկներ ունեցող շենքում, ըստ  բնակիչների՝ 15 տարի անց հայտնվել է սեփականատերը, և, ինչպես պնդում են բողոքող բնակիչները,  ոստիկանների օգնությամբ իրենց բռնի ուժով դուրս են հանել շենքից:

«Ինչո՞ւ պիտի ամբողջ շենքերը վերցնի եղվարդցի Գուրգեն Զաքարյանը. Օրենքը ըտենց է՞»,- ասում են նրանք:

«Ոստիկանները քաշելով դուրս էին հանում մեզ, ծեծում էին ժողովրդին, ջարդել էին տան դռները»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց դեպքին ականատես անչափահաս երեխան:

Եղվարդցիները նշեցին, որ ոստիկանները պնդել են, թե վարչապետի հրամանով են գործում. «Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում»:

Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ երկրորդ գիշերն են անցկացնում Կառավարության շենքի մոտ, մեր հարցին, թե ո՞վ է արձագանքել իրենց պահանջին, նրանք ասացին, որ տեղակալները միայն, որոնք առաջարկել են մեկ ամսվա վարձավճար տալ, որից հետո ազատել  շենքը. «Վարչապետի օգնականը մեզ ասաց, արեք վարձ տամ՝ գնացեք, ապրեք: Դրանից հետո ասաց՝ դուք բոլորդ էլ աշխատում եք, գնացեք աշխատեք: Ես 55 հազար փող եմ ստանում, 50 հազար նպաստ, դրանով էս 5 երեխային ո՞նց պահեմ»:

Էգուց Փաշինյանը հրաման չի տալո՞ւ՝ գնացեք զինվորներին հավաքեք. Ես որտեղի՞ց իրենց զինվոր տամ… Եթե  չի ուզում մեզ հետ հանդիպի, թող ավտոբուս տրամադրի, մենք գնանք դեսպանատուն, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվենք, Արցախ կլինի, ՌԴ կլինի, մենք համաձայն ենք…»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Զարուհի Դիլանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս