Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
1995 թվականից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախմբին է հատկացվել Արամի 23 հասցեում գտնվող 1880-ականներին կառուցված և այսօր պատմամշակութային հուշարձան հանդիսացող երկհարկանի շենքը, որի շուրջ խնդիրներն արդեն մեկ տարի լուծումներ չեն գտնում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փախանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը:
Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերի համաձայն, ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները կմասնակցեն Մինսկի ազատագրման 75-րդ տարեդարձի և Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ հուլիսի 3-ին Մինսկում կայանալիք ռազմական շքերթին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցեց շրջանավարտների դիպլոմների հանձնման տոնական միջոցառմանը։
Որևէ մեկի կոչման վերանայման հարց չի եղել, իմ գրառումը եթե տեսել եք, ապա այնտեղ խոսել եմ առահասարակ կոչումների շնորհման կարգի մասին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկ ժամով հեռացել է խորհրդակցությունների սենյակ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը:
Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն այցելել են հիվանդանոց, որտեղ բուժվում է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը:
Պետք է պարզաբանեն, հասկանանք, թե խնդիրն ինչպե՞ս է լուծվելու»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեցին պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:
«Հրապարակ» թերթն անցած շաբաթ գրել էր, որ Քաղաքապետարանը պատրաստվում է մեծ քանակով ու բավականին թանկ աղբամաններ ու նստարաններ գնել։
Հուլիսի 1-ին, ժամը 06.40-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի 36 շենքի մոտ մի տղամարդ հեծանիվ է քարշ տալիս:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մեկնարկել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Գրառմանը Դավիթ Ափոյանը կցել էր նաև ծանուցագիրը, որից պարզ էր դառնում, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող ինչ-որ քրեական գործի շրջանակներում նա վկայի կարգավիճակով հրավիրվում է հարցաքննության։
168.am-ը «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեց, թե ջերմաստիճանի նվազումը մինչև զրո աստիճան ինչպե՞ս կարող է անդրադառնալ միրգ-բանջարեղենի վրա։
Նրա անկաշկանդ արվեստը կոմունիստական կուսակցության վերին էշելոնների քիմքին հաճելի լինել չէր կարող, տարիներ պահանջվեցին, որ հայրենիքից արտաքսված երգիչը Հայաստան գա, նորից երգի իր հանդիսատեսի համար:
Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմիի գլխավորությամբ:
Հունիսի 30-ին, ժամը 08.15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք:
Հուլիսի 1-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, մայրաքաղաքի Գալշոյան փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել, այսպես ասած, «օրենքով գող» 46-ամյա Երևանի մի բնակչի:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով 2019 թվականի հունիսի 7-ի հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք:
Արաբկիր բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արցախում վաղ առավոտյան մեկնարվեց Հայ Բժիշկների 5-րդ Միջազգային համագումարի շրջանակում իրականացվող Երեխաների և մեծահասակների առողջություն. Արդի խնդիրներ. Սատելիտ-սիմպոզիումը։
«Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հուլիսի 1-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արջաձոր թաղամասում երեխան ժայռից չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հունիսի 30-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում դանակահարություն է եղել:
Երևանում գիշերը կոտրել են «Գրանդ Քենդի»-ին պատկանող պոնչիկանոցի պատուհանն ու այնտեղից գողացել մի քանի արկղ քաղցրավենիք Երեկ՝ հունիս 30-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում:
Հունիսի 30-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և 4-րդ վաշտերն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին: