 
                        Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
 
                                    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 29-30-ն ահազանգեր է ստացել Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բալահովիտ, Եղվարդ գյուղերում նկատված օձերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        