Բաժիններ՝

Որո՞նք են պատրիարքական ընտրությունները հետաձգելու վարկածները

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում ինտրիգները շատ են, անորոշությունները՝ նույնպես, այդ պատճառով դժվար է ասել՝ով կընտրվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:  Ըստ նրա՝ ենթադրություններ անելն ավելի բարդ է, քանի որ անուղղակի ընտրություններ են լինելու (ընտրողների անունից ընտրված մարմինն է ընտրություն կատարելու):

Թուրքագետն անդրադարձավ նաև հունիսի 27-ին նշանակված ընտրությունների հետաձգման քննարկվող լուրին:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրարքարանի դիվանը հունիսի 26-ին հաղորդագրություն էր տարածել առ այն, որ հունիսի 27-ին նախատեսված պատրիարքի տեղապահի ընտրությունները հետաձգվում են և տեղի են ունենալու 2019թ. հուլիսի 4-ին։ Հայտարարության մեջ, որպես պատճառ, մատնանշվում էր Ստամբուլի նահանգապետարանից ստացած պաշտոնական գրությունը՝ ընտրությունները մեկ շաբաթ հետաձգելու պահանջով։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հետաձգումը պայմանավորված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ։

Տ. Լոքմագյոզյանը դժվարացավ ասել՝ արդյո՞ք ընտրությունները հետաձգելու հետևում կան այլ պատճառներ,  բայց նշեց, որ կասկածներ կան.

«Կան վարկածներ, թե Աթեշյանին էր պետք հետաձգել, որ կարողանա հաղթել ընտրություններում, և ճիշտ հակառակը՝ Աթեշյանին ձեռնտու էր շատ շուտ ընտրության գնալ, բայց ինչ-որ կերպ պետության  հետ չի կարողացել լեզու գտնել, և պետությունն ուրիշ ծրագրեր ունի»:

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։

Նոր պատրիարքի թեկնածուներն են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Զարուհի Դիլանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս