Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մ.Խորենացու, Վ.Սարգսյանի, Բեյրութի և Իտալիայի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019թ. հուլիսի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված խաչմերուկում երթևեկությունը այսուհետ կիրականացվի կից ներկայացված սխեմայի համաձայն:
Տեղեկացնում են նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 3-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սունդուկյան, Մարտի 8, Կնունյանց, Կասյան փողոցների, Ստեփանյան փողոցի 2-րդ փակուղու առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սպիտակ քաղաքի Ս.Ավետիսյան փողոցի, «Կենտրոն 1», «Կենտրոն 2» թաղամասերի շենքերի, առանձնատների և հարակից կազմակերպության գազամատակարարումը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի երկուսին Երևանի Ազատամարտիկների և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման ենթարկեցին ավազակային հարձակման կասկածանքով և զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով հետախուզվող 20-ամյա մի քաղաքացու:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորում է սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն ու բարելավումը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանին Երևանի քաղաքապետարանի դեմ հայցադիմում է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը, որով պահանջում է գումար բռնագանձել քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը որոշ ոլորտներում վերածվել է անգործության: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 20.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Էդգար Ս.-ն, որը մայիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խա՚դախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է, որ այս օրերին քաղաքում ասֆալտի թարմացման աշխատանքներն իրականցվում են միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ ճաքալցումը կամ փոսալցումն անօգուտ են։
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի հուլիսի 2-ի նիստում, որը նախագահել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոն (Louise Mushikiwabo), ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։
Քարաբերդի սուրբ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարի կառույց է:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազա և հանդիպել առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ։ Ռազմաբազայում Աննա Հակոբյանին դիմավորել է Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտան՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի ղեկավարի տիկնոջը։
Միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը պետք է դարձնել ավելի համակարգված, և Հայաստանը պետք է ունենա աշխարհի հայ բժիշկների մեկ միասնական ցանց:
Հուլիսի 2-ին, ժամը 18-ին, մի ՍՊԸ իրավաբանից ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանի մոտից տարել են իրենց ընկերությանը պատկանող հեծանիվը, որը, ըստ «Ջի Փի Էս» սարքի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի տարածքում:
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ հուլիսի 3-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ներկայությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկում Երևանում ապրող 42-ամյա մի տղամարդու։ Բաժնի քրեական հետախույզները հունիսի 27-ին օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նա զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ
Հունիսի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հայտնել էին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 32-ամյա մի տղամարդ:
Երևանի քաղաքապետարանի դիմաց Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 3-ին, բողոքի ակցիա են իրականացրել:
Հուլիսի 3-ին, ժամը 14:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 29-ին հաղորդվել էր մի գյումրեցու կողմից իր «Ֆորդ-Տրանզիտ» բեռնատարով Պուշկինյան լեռնանցքի վերին հատվածում գտնվող հանդամասից խոշոր եղջերավոր անասուն գողանալու փորձի մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, բարդ իրավիճակներում ֆիզիկական դիմացկունությունն ամրապնդելու նպատակով հուլիսի 2-ին անցկացվել են մարտավարամասնագիտական և ականների պայթեցման գործնական պարապմունքներ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ինչ գործ ունի կոչումների շնորհման հետ։
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Բանակի օրվա կապակցությամբ հրամանատարիս ծանոթացրեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:
Հուլիսի 2-ին, ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ:
Հուլիսի 2-ին, ժամը 15.25-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով բրիգադը մեկնել է Բաշինջաղյան փողոցի մի տուն, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժիշկի վրա:
Հուլիսի 3-ին, ժամը 05:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն: