Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 1-ին, ժամը 03:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Վ.Ս., ծնված 1989 թ.) և «Toyota» (վարորդ՝ Է.Գ., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին (Լ.Մ., ծնված 1951թ), այնուհետև՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031