Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գեներալ- նահանգապետ Ջուլի Պայետին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Կանադայի միջև առկա քաղաքական և տնտեսական բարձր մակարդակի փոխգործակցությունն առաջիկայում ավելի կխորանա ու կընդլայնվի:

Հանրապետության նախագահը գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կանադայի ժողովրդին` առաջընթաց և բարգավաճում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031