
Բարսելոնա-Երևան չվերթը ուշանում է օդանավի հիմնական անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով

Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի հիմնական անիվներում տեխնիկական խնդիրներ են հայտնաբարվել։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա ավիաընկերությունը։
«Հարգելի ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերության NGT 782` Բարսելոնա-Երևան չվերթը ուշանում է, օդանավի հիմնական անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:
«Արմենիա» ավիաընկերությունը արդեն կապ է հաստատել եվրոպայում գտնվող իր գործընկերների հետ նոր անիվների մատակարարումը Բարսելոնա արագացնելու, տեխնիկական խնդիրը վերացնելու համար:
Այս պահին օպերատիվ աշխատանքներ են ընթանում խնդրի արագ կարգավորման և քաղաքացիների վերադարձը դեպ Երևան անվտանգ ապահովելու համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։