Բաժիններ՝

Լիազորություններս դադարեցնելուց հետո ընկերությունը շարունակել է գումարներ վերցնել ՃՈ-ից. «Սեքյուրիթի դրիմ»-ի նախկին տնօրեն. «Փաստինֆո»

Որպես «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն պաշտոնավարել եմ 2018թ.-ի հուլիսից մինչև 2019թ.-ի մարտի 4-ը, որի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունից գումար չեմ վերցրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը։ Վերջինս, անդրադառնալով 2018թ.-ին ընկերությունում հայտնաբերված չարաշահումներին, ասաց, որ իր պաշտոնավարման ընթացքում ՃՈ-ից գումար չի վերցրել, քանի որ իր համար ակնհայտ էր՝ դա օրենքի խախտում է։

Արամ Ղլեչյանի խոսքով չարաշահումների բացահայտումից հետո անընդմեջ խոսել է հիմնադիրների հետ և փորձել վերացնել այդ երևույթը. «Ամիսներ շարունակ Զաքարյաններին խնդրել եմ, հորդորել, որ դադարեցնեն այդ ամենը ու հասկանան, որ նոր ժամանակներ են, հնով այլևս պետք չէ ղեկավարվել», – ասաց Արամ Ղլեչյանը՝ ավելացնելով, որ ընկերության հիմնադիրները խնդիրը լուծեցին իրեն տնօրենի պաշտոնից ազատելով։

Արամ Ղլեչյանն ընդգծում է, որ չարաշահումների բացահայտումից հետո դադարեցրել է ՃՈ-ից ստանալ «Էլիպս»-ի հասանելիք վճարումները. «Հրաժարվել եմ շարունակել այդ հանցագործությունը, բայց ինձանից հետո մարդիկ շարունակել են Զաքարյանների համար գումարներ վերցնել», – ասաց ընկերության նախկին տնօրենը՝ նկատելով, որ դա նոր հանցակազմ է արդեն «Սեքյուրիթի դրիմ»-ի ներկայիս տնօրենի մասնակցությամբ։

«Իմ լիազորությունները դադարեցնելուց հետո շարունակել են գումարներ վերցնել։ ՃՈ-ից ստացել են լրացուցիչ մոտ 700 մլն գումար»,-նշեց Արամ Ղլեչյանը։
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը, գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։

«Փաստինֆո»-ին ՔԿ-ից այսօր հայտնեցին, որ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում երեքին էլ մեղադրանքներ են առաջադրվել, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս