Բաժիններ՝

«Սեքյուրիթի դրիմ»-ի գլխավոր հաշվապահը ցուցմունք է տվել հիմնադրի դեմ, որի շնորհիվ ազատ է արձակվելու. նախկին մամուլի քարտուղար

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը ցուցմունք է տվել Ալեքսանդր Զաքարյանի դեմ, ինչի պատճառով ազատ է արձակվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Նիկոյանը։

«Քիչ առաջ տեղեկություններ ստացվեց, որ Արմեն Խանամիրյանը ցուցմունք է տվել Ա.Զաքարյանի դեմ և դրա պատճառով ազատ է արձակվելու»,- գրել է Լիլիթ Նիկոյանը։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը, գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը, «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ «Փաստինֆո»-ին ՔԿ լրատվական բաժնից այսօր հայտնեցին, որ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում երեքին էլ մեղադրանքներ են առաջադրվել, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ։

Քիչ առաջ տեղեկություններ ստացվեց, որ Արմեն Խանամիրյանն ցուցմունք է տվել Ա.Զաքարյանի դեմ և դրա պատճառով ազատ է արձակվելու…….

Gepostet von Լիլիթ Նիկոյան am Mittwoch, 14. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս