ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես կգա Լոս Անջելեսում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին:
Քաղաքապետարանը որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, եւ դրա կարիքը չկա:
Ծաղկաձորում օգոստոսի 12-ին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը:
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության անդամներն ու կամավորները համատեղ հաղթահարելով դժվարությունները մագլցեցին Արագածի գագաթներից մեկը:
Օգոստոսի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՍԴ դատավորների՝ վաղ կենսքթոշակի անցնելու վերաբերյալ առաջարկվող կարգավորմանը:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
արդարադատության նախարարությունը անդրադարձել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ հնչած թյուրըմբռնումներին և ներկայացրել իրականությունը:
Օրերս ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները անասնագողության հերթական դեպքը բացահայտեցին:
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Այս տարվա կարգախոսն է՝ «Փոխակերպելով կրթությունը», օրվա խորհուրդը` երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը:
Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են #դեմեմբռնությանը կոչով վահանակներ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։
«Պարզապես էդ ստորաբաժանման աշխատակիցներին կանչվել, առաջարկվել է, որ ստեղծվում է նոր ստորաբաժանում: Համանման իրենց պաշտոններն առաջարկվել է, որ զբաղեցնեն, երևի քննարկում է եղել այն մեխանիզմների մասով, որով իրականում պիտի էդ պաշտոնների զբաղեցումն ապահովեն, էդտեղ թյուրիմացություն է եղել և միգուցե էդ թյուրիմացության արդյունքում էլ մարդիկ իրար չեն հասկացել, ինչից հետո երևի այդ մարդն իրեն վատ է զգացել»:
«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»
Ունենք նախարար, ով փակեց Կրթության Ազգային Ինստիտուտը, որի բարեփոխման և գործառույթների հզորացման համար ԵՄ-ն պատրաստվում էր բավական մեծ գրանտ տալ Հայաստանին։
Օգոստոսի 10-ին Նոյեմբերյանում գրանցված մի ընկերության հաշվապահ ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը աշխատասենյակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 235 դոլար, 50.000 դրամ, տարբեր երկրների մետաղադրամներ, փաստաթղթեր ու քարտեր:
«Քաղաքապետարանը որևէ մեկին չի պարտադրել և չի էլ կարող պարտադրել։ Քաղաքապետարանը համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերում ավելի քան 8000 աղբաման՝ մայրաքաղաքում տեղադրելու համար։ Այդ աղբամաններից շուրջ 280-ն արդեն տեղադրվել է Դավիթաշեն վարչական շրջանում։ Համայնքն ունի բավարար բյուջե, որպեսզի այդ աղբամանները ձեռք բերի»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը թռիչքն իրականացրել է ժամը 17:00-ին. այն պլանավորված էր օգոստոսի 12-ին առավոտյան՝ 07.05-ին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ«Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտի վիճակը նորմալացել է, նա իրեն լավ է զգում, բայց դեռ գտնվում է հիվանդանոցում:
«Քաղաքում լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է»։
Օգոստոսի 10-ին, ժամը 15.43-ին, մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է դրամ և քարտեր:
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրապարակել է տեսագրություն ալաբայա շան ձագի հետ, որը նրան է նվիրել Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:
«Կամք» նախաձեռնության ստորագրահավաքին է միացել նաև Գագիկ Գինոսյանը: Այս մասին հայտնում են նախաձեռնությունից:
Ռուսաստանի տարածաշրջանների դժվարամատչելի շրջաններում գործում է 301 անտառային հրդեհ ավելի քան 2,7 միլիոն հեկտար տարածքում:
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել՝ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնախնդրի և փոխարինման ծրագրի մասին: Տեսանյութում բազմաբնակարան շենքերի բնակիչները վերելակների աշխատանքից իրենց դժգոհություններն են ներկայացնում:
Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտ են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 10-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվել է «Կարգապահության պահապան» մրցույթի եզրափակիչ փուլը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա հետաձգված չվերթի ժամը հայտնի է:
Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող և այս տարածքում խաղացող երեխաների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող գովազդային վահանակը։ Գործընթացը շարունակական է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: