
Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին

«Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը բավական զգայուն է: Արցախի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն արել է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշեց, որ Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար:
«Հաշվի առնելով հարցի զգայուն լինելը՝ կարծում եմ, որ դեռևս կսահմանափակվեմ այսքանով»,- ասաց Մնացականյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: