ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, սակայն շինարարական աշխատանքների հետևանքով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ հետաձգվել է, 12-ն էլ չեղարկվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Яндекс.Расписание ծառայությանը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում տուժողի ներկայացուցիչ Հրանտ Գևորգյանը հաստատեց միայն, որ Մելիք Մանուկյանը մեկ շաբաթ առաջ ցուցմունք է տվել, սակայն չներկայացրեց մանրամասները. «Նա նկարագրել է՝ ինչն է մահափորձի պատճառը, բայց ցուցմունքի մնացած բովանդակությունն արդեն նախաքննական գաղտնիք է»,-ասաց Հրանտ Գևորգյանը։
Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ:
Օգոստոսի 24-ին, ժամը 07:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է:
Օգոստոսի 22-ին, ստիկանության Արթիկի բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ և իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի 39-ամյա մի բնակչի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար:
Օգոստոսի 24-ին, ժամը 06:30-ին Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքում՝ վիճաբանության ժամանակ:
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ 3D հոլովակի պատրաստման մասին լուրերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հայրենի իշխանավորները ճանապարհաշինության բումի մասին են խոսում, բայց մեզ ահազանգեցին, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն՝ հայ-վրացական սահմանին աշխատանքները կանգնել են։
Օգոստոսի 16-ի առավոտյան շտապօգնության ենթակայանից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի շենքերից մեկում մարդ է մահացել:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Օգոստոսի 21-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Չարենցի փողոցում գտնվող մի ակումբի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Ստեփանավանի չորս բնակչի, որոնք վիճաբանել են ակումբի մենեջերի հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեն հաջակցություն Գրենլանդիան գնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարի, սկսել է վաճառել մարզաշապիկներ, որոնց վրա կղզին պատկերված է ԱՄՆ-ի տարածքի կազմում:
«Ազատություն Ազգային Հերոսներին» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին:
Օգոստոսի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները և Կենտրոնականի քրեական հետախույզները «Դինամո» մարզահամալիրի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ութ երիտասարդի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է: Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»:
«Այստեղ հարցն այն է, որ ընդհանրապես ոլորտից հասկացող մարդիկ, որոնք երկար տարիների հաշիվներ չունեն մաքրելու այդ ոլորտի հետ, պետք է հասկանան, որ այս ձևով մասնավոր հեռուստաընկերությունների դաշտը վտանգվում է»։
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի աշխատակիցների հետ:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամազոնի անտառների այս կատաստրոֆիկ հրդեհների հետևանքը զգալու է ողջ երկրագունդը»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է ռազմական ոստիկանության գնդապետի ապօրինությունները:
Օգոստոսի 22-ի երեկոյան Դավիթաշենի 4-րդ թաղամասի փողոցներից մեկում վեճ ու կռիվ էր: Սպառնալիքներ էին հնչում, վիրավորանքներ: Մի պահ աղմուկն ավելի սաստկացավ, հետո ամեն ինչ լռեց…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի ամենակարևոր հետևությունը համարում է այն, որ մարդիկ վստահ են, որ ինքը չի շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: