Բաժիններ՝

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը: Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հարցը քննարկվել է նախարարությունում հանդիպման ընթացքում:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդեցության ստորաբաժանման ղեկավար Ջովաննի Բոկարդիին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտինիին: Կողմերը կարևորել են «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի սեյսմիկ անվտանգության ուսումնասիրման ու եզրակացության տրամադրման խնդիրը»,- նշված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս