
Բերման ենթարկված տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Օգոստոսի 22-ին, ստիկանության Արթիկի բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ և իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի 39-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ գուլպաների միջից և տաբատի գրպանից հայտնաբերվել է 7.15, 2.62, 1.20 և 1.6 գրամ քաշերով փաթեթավորված մանրացված չորացված կանեփանման զանգվածներ:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփ է, պատկանում է իրեն և պահել է իր մոտ ծխելու համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: