Բաժիններ՝

«Դինամո» մարզահամալիրի մոտից 8 երիտասարդ բերման է ենթարկվել

Օգոստոսի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները և Կենտրոնականի քրեական հետախույզները «Դինամո» մարզահամալիրի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ութ երիտասարդի:

Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Երիտասարդները հրաժարվել են հաղորդում տալուց:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս