Բաժիններ՝

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին բերման ենթարկում. մանրամասներ

«Ազատություն Ազգային Հերոսներին» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին:

«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բելգիահայ Արտակ Սերգոյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: «Արթուր Ասատրյանն անձամբ չի մեկնաբանել դեպքը և այդպիսի կոտրված ձեռքով այս պահին գտնվում է արտերկրում: Դեպքը տեղի է ունեցել Իջևանում, Իջևանի ոստիկանության պետի տեղակալն է նկարիչ-օպերատորը: Հրավիրել են ոստիկանություն, հետո շոու անելու համար դրսում կալանավորելու հրաման են տվել, որպեսզի նկարեն հեռախոսով: Ես վստահ եմ, որ բարձրագույն իշխանությունները, ոստիկանապետը տեղյակ չեն եղել այդ ամենից»,- ասել է նա և հույս հայտնլ, որ կանցկացվի ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում, ովքեր են հեղինակները և ինչպես է այն հայտնվել Մանվել Գրիգորյանին սատարողների ձեռքում:

https://www.facebook.com/hayk.avetisyan.731572/videos/731886203904217/?t=6

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս