Հիշեցնենք, որ մինչ այդ արդեն ախտահանվել էին ավտոբուսներն ու տրոլեյբուսները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դեպքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր կատարվել` փետրվարի 28-ին: Օրը ցերեկով ինչ-որ մեկը մտել էր Օհանովի փողոցի շենքերից մեկը, բարձրացել չորրորդ հարկ, թոշակառու տանտիրուհուն ներկայանալով որպես թաղապետարանի աշխատակից` բնակարան էր մտել, կապել միայնակ կնոջ ձեռքերն ու բերանը, տունը տակնուվրա անելուց հետո հափշտակելու հարմար բան չգտնելով` փախել էր: Դեպքից րոպեներ անց կատարվածի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ […]
Մարտի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 3-րդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 37-ամյա և «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 45-ամյա քաղաքացիներ:
Մարտի 1-ից մինչ օրս հայ-իրանական սահմանը հատել է 3 ավտոմեքենա։
շեշտում է Եսայանն ու բաժանորդներին հորդորում սահմանափակել այցերն ընկերության մասնաճյուղեր:
Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր :
«Կա վախի մթնոլորտ, որն օրեցօր մեծանում է: Մենք վկան եղանք, թե ինչպես Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից հետո որոշակի դադար եղավ, և մարդիկ կարծես թե հանգստացել էին, և մեկ էլ հանկարծ այս դեպքերը: Բնականաբար, մարդիկ վախենում են, մտածում են միջոցներ ձեռք առնելու մասին և նայում այն մարդկանց դեմքին, ովքեր իշխանության լծակներ ունեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հետևորդներին հորդորել է լրջորեն վերաբերվել կորոնավիրուսի տարածման խնդրին:
Մարտի 1-ին Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, իսկ ահա վերջին մի քանի օրերին ունենք վարակի տարածման աճ՝ դեպքերի թիվն արդեն հասել է 15-ի, սա նշանակում է, որ արդեն ունենք մտահոգիչ դինամիկա։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը և, որպես վերջին օրերին արձանագրված միակ դրական լուր, նշեց այն, որ վարակակիրներին ու նրանց հետ կապված բոլոր «կոնտակտավորներին» Առողջապահության նախարարությունը կարողացել է հայտնաբերել, իսկ վարակակիրների մեծ մասը շփվել են Էջմիածին քաղաքում արձանագրված մեկ վարակակրի հետ։
Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակի պայմաններում վարկային պարտավորությունները կատարելու հետ կապված խնդիրների դեպքում դիմել սպասարկող բանկին:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոռունավիրուսի կանխարգելմանը միտված մի շարք առաջարկություններ ներկայացրեց քաղաքապետարանին:
Մարտի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Մարտի 14-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է:
Խանութներում թեեւ առեւտրի ծավալները որոշակիորեն ավելացել են, բայց այդ ավելացումը տրամաբանության մեջ է, առանձնակի աժիոտաժ չկա:
ՀՀ Կենտրոնական բանկը նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկային պայմանները:
Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակվելու է առնվազն մինչև մարտի 23-ը:
Ըստ այդմ՝ կոչ ենք անում ժամ առաջ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել համաճարակի տարածումը հնարավորինս կանխելու ու դրա հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ միջոցառումներ։
Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակված անձի մոտ թեստը բացասական է եղել. կրկնակի թեստից հետո, եթե պատասխանը դարձյալ բացասական լինի, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
168.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ազգային ժողովը պե՞տք է դիմի ՀՀ նախագահին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու և երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։
Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է առաջիկա ներկայացումները:
Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստը կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով:
Բավրայի սահմանային անցակետը հատելիս «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» տեղափոխված քաղաքացիները թեստավորվել են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նրանց թեստերի պատասխանները բացասական են:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞նց բացատրենք իշխանություններին, որ «իրադարձությունների զարգացմանը հետևելու փոխարեն դրանց վրա պետք է ազդել գործուն կանխարգելիչ մեխանիզմներով, այլ ոչ թե ինֆանտիլ՝ «Բարև Ձեզ հուսով եմ լավ եք-ով», կամ «դատարկ ու մեծամտաբարո դուխիզմով»:
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաներում:
Fly Dubai ավիաընկերությունը չի չեղարկել իր թռիչքները Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ։