
Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Մարտի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 3-րդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 37-ամյա և «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 45-ամյա քաղաքացիներ:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում վիճաբանության ժամանակ մի քաղաքացի դանակով հարվածել էր տուժածներից մեկի գոտկատեղին՝ պատճառելով նշված վնասվածքը, իսկ մյուսը փորձել էր ձեռքից խլել դանակը, ինչի հետևանքով վնասվել էր ձեռքը:
Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը, որը Կողբացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։
Նա տվել խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորաքննություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր։