Բաժիններ՝

«Այսօր ես ձեզ եմ դիմում ոչ թե՝ որպես ֆուտբոլիստ, այլ՝ որպես հայր, որդի…». Ռոնալդուն՝ կորոնավիրուսի մասին

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հետևորդներին հորդորել է լրջորեն վերաբերվել կորոնավիրուսի տարածման խնդրին:

«Աշխարհն անցնում է բարդ ժամանակաշրջան, և այժմ բոլորիցս պահանջվում է առավելագույն զգուշավորություն և ուշադրություն:

Այսօր ես ձեզ եմ դիմում ոչ թե՝ որպես ֆուտբոլիստ, այլ՝ որպես հայր, որդի, մարդ, որը մտահոգված է իրադարձությունների վերջին զարգացմամբ, որոնք տարածվել են ամբողջ աշխարհում:

Կարևոր է հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և իշխանությունների առաջարկություններին, թե ինչպես հաղթահարել ստեղծված իրավիճակը:

Մարդկային կյանքի պաշտպանությունը պետք է լինի ամեն ինչից վեր: Ես մտքով բոլորի հետ եմ, ովքեր կորցրել են սիրելիներին, և ուզում եմ բարոյապես աջակցել վիրուսի դեմ պայքարողներին, ինչպես իմ թիմակից Դանիել Ռուգանին, ինչպես նաև բոլոր բուժաշխատողներին, ովքեր իրենց կյանքը վտանգում են՝ ուրիշներին փրկելով»,- գրել է Կրիշտիանուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս