 
                        «Կորոնավիրուս. իմ ու Աննայի թեստի պատասխանը՝ բացասական». Նիկոլ Փաշինյան
 
                                    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նրանց թեստերի պատասխանները բացասական են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկուսացվել էին մարտի 13-ին ու կորոնավիրուսի թեստ հանձնել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        