
Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձի թեստը բացասական է եղել

Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակված անձի մոտ թեստը բացասական է եղել. կրկնակի թեստից հետո, եթե պատասխանը դարձյալ բացասական լինի, նա դուրս կգրվի հիվանդանոցից: «Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր առաջին պացիենտի, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, թեստը բացասական է եղել, և, եթե կրկնակի թեստի պատասխանը նորից բացասական լինի, մեր առաջին պացիենտը առողջացված դուրս կգրվի»,- ասաց Փաշինյանը: