ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ հանրապետությունում սննդամթերքի պակասության խնդիր չկա: Այս մասին Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է ավելի քան 300 մարդ:
դեպքում:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին կոչ է անում օգտվել կառավարության ներդրած էլեկտրոնային կառավարման գործիքներից և զերծ մնալ պետական գերատեսչություններ այցելելուց։
Քաղաքացին փորձում էր ինքնահրկիզվել կառավարության շենքի դիմաց
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով սկսվել է տուրիստական ոլորտի ճգնաժամ: Քանի որ այսպիսի համաճարակի դեպքում զբոսաշրջության ոլորտը ամենախոցելիներից մեկն է, առաջին և ամենալուրջ հետևանքներն ունենում է հենց այս ոլորտը:
Հայկական շախմատի առաջատարը Լևոն Արոնյանի կնոջ` ԱրիանաԿաոիլիի առողջական վիճակը շարունակում է կայուն գիտակից մնալ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ՀՀ քաղաքացիներին Հռոմից Երևան տեղափոխելու գործում աջակցելու համար:
Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզի բնակիչներին կոչ է անում միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ բնակարաններից:
Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգ լինելով առկա վիճակով, առաջնորդվելով այն գիտակցումով, որ սպասարկում է մեր երկրի բնակչության ամենախոցելի խավին և կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով՝
Շրջանառվող տեղեկությունը, թե այս օրերին քաղցկեղ ունեցող երեխաները մնացել են առանց բուժման և դեղորայքի, իրականությանը չեն համապատասխանում։ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը մշտական կապի մեջ է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների և նրանց ծնողների հետ։ Անհրաժեշտ դեղորայքը, ֆինանսական աջակցությունը և օրական 4-անգամյա սնունդը տրամադրվում է առանց րոպե անգամ ուշացման։
Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանը բարձր է գնահատում արտերկրից վիրուսի ներթափանցման ռիսկերը, Պեկինի իշխանությունների կողմից կիրառվում են որոշակի խստացումներ։
Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից փակվելու է Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
Ձյան տեսքով տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ժամը 10:00-ի դրությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՈՒրեմն Նիկոլը ասում է, որ 2016թ-ին H1N1 վիրուսից Հայաստանում մահացել է 30 մարդ, իսկ 2009-ին հստակ հաշվառում չի եղել, բաաայց մասնագետները ՀԻՇՈՒՄ են, որ մահացել էր շուրջ 50 հոգի
Էջմիածնի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շրջանակներում կորոնավիրուսի տարածման իրավիճակում շատ խիստ պայքար է ծավալել բացօթյա առևտրի դեմ։
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն այս շաբաթ աշախատելու է օնլայն ռեժիմով:
Էջմիածնի քաղաքապետարանը մարտի 16-ից հանրային սննդի կետերում, ինչպես նաև մթերային և բանջարեղենային խանութներում բաժանելու է բժշկական սպիրտ ու քլոր։
3 ամսում մահացել է 6516֊ը, հիվանդության վտանգի մասին չի խոսում, քանի որ Հայաստանում չի եղել։
Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք:
Մեր հայրենակիցները «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 30 դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում:
«Ես արդեն Երեւանում եմ, այսօր կարեւոր հարցեր պետք է քննարկենք եւ կարեւոր որոշումներ կայացնենք»: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։
Մարտի 15-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում, 16-ի ցերեկը, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ։
Կորոնավիրուսով ախտորոշված՝ Մեղրիի քաղաքացին մարտի 10-ին է վերադարձել Իտալիայից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի շուրջ իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրելով դադարեցնել Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը։
Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանեց Զվարթնոց օդանավակայան։