 
                        ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով
 
                                    Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստը կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով: Նիստի ընթացքում պետք է կայանար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը: Այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքը:
«Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 16-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը, տեղի չի ունենալու: Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնարարականով (դադարեցնել բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքն մինչև մարտի 23-ը) և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային ապահովման մասին» օրենքով (9.1.2, 9.2.2 և 9.2.4 կետեր): Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է հավելյալ տեղեկատվություն»,- նշված է հայտարարությունում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        