Բաժիններ՝

Մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել

Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Թիրախը Աջափնյակ վարչական շրջանի տարբեր մասերում կայանված տարբեր մակնիշի մեքենաներ էին, գողոնը՝ լուսարձակներ, անվադողեր, մարտկոցներ, գազաբալոններ և այլն։

Բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներ սկսեցին, այդ թվում՝ գիշերային շրջագայություններ ու դարանակալումներ։ Հետևողական աշխատանքը հանգուցալուծվեց մարտի 11-ին։ Քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ի դեպ, կասկածվողի հայտնաբերումից ժամեր առաջ բաժնում գողության փորձի դեպք էր գրանցվել։

Կոտրել էին մի մեքենայի ապակին, բայց ինչ-ինչ պատճառներով ոչինչ չէին գողացել։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ և՛ այս գողության փորձը, և՛ նախկինում արձանագրված գողությունները բերման ենթարկվածի ձեռքի գործն են։

Երևանում բնակվող երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս