
«Մի ամբողջ պետական համակարգ գտել է թիրախ իր ձախողման համար, անունն էլ դրել «նշանդրեքի կին»»

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞նց բացատրենք իշխանություններին, որ «իրադարձությունների զարգացմանը հետևելու փոխարեն դրանց վրա պետք է ազդել գործուն կանխարգելիչ մեխանիզմներով, այլ ոչ թե ինֆանտիլ՝ «Բարև Ձեզ հուսով եմ լավ եք-ով», կամ «դատարկ ու մեծամտաբարո դուխիզմով»:
Մի ամբողջ պետական համակարգ գտել է թիրախ իր ձախողման համար, անունն էլ դրել «նշանդրեքի կին»:
Կանխարգելելը, ազդելը այս պարագայում Ձեր պարտականությունն է, պատասխանատվությունը, միակ միսիան: Մի քիչ էլ «հետևեք էդ իրադարձություններին» նույն տեմպով կտեսնեք, թե ո՞նց է այն արդեն ազդելու հենց ձեզ վրա մեծ ու լուրջ ֆինանսատնտեսական ու սոցիալական ԲՈԼՈԼԱՅԻ տեսքով:
Արդեն պարզ է, որ մեծ արագությամբ վազում եք Ձեր ոչ կոմպետենտ որոշումների, կամ ավելի ճիշտ դրանց բացակայության էֆեկտի հետևից: Գործողություն անել էր պետք, այլ ոչ թե գործողության իմիտացիա:
Ինքնամեկուսացրեք Ձեր էդ հավաքական «պինցետը»:
Հ.Գ. Հարգանքներս և խոնարհումս մեր բժիշկներին. նրանց քարն առաջիկայում ամենածանրն է լինելու»:
Ո՞նց բացատրենք իշխանություններին, որ «իրադարձությունների զարգացմանը հետևելու փոխարեն դրանց վրա պետք է ազդեեեեել գործուն…
Gepostet von Vladimir Martirosyan am Freitag, 13. März 2020