Բավրայից Գյումրի տեղափոխված անձինք թեստավորվել են. պատասխանը բացասական է

Բավրայի սահմանային անցակետը հատելիս «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» տեղափոխված քաղաքացիները թեստավորվել են: Նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նրանցից կատարվել են համապատասխան նմուշառումներ, որոնք ուղարկվել էին Երեւան: Հիշեցնենք, որ նրանք հիվանդանոց էին տեղափոխվել նախօրեին:

Երկու անձինք Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանց Բավրայում կատարել են ջերմաչափում, երկուսն էլ 37 աստիճանից բարձր ջերմություն են ունեցել: Մեկուսացվածների վիճակն այսօր ավելի լավ է:

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» հարեւանությամբ գտնվող Տուբերկուլյոզային նախկին բաժանմունքն է տրամադրվել՝ որպես մեկուսարան ծառայեցնելու համար: Հատուկ բժշկական անձնակազմ է աշխատում մեկուսացվածների հետ՝ համապատասխան զգեստավորմամբ:

Շիրակի մարզում մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ՝ ախտահանիչ միջոցառումներ են իրականցվել մարզի ներմարզային համայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում, շահագործվող տրանսպորտային միջոցներում։

Գործընթացը լինելու է շարունակական: Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվելու են ախտահանիչ գործողությունններ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի վերահսկողության ներքո:

tsayg.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031